🎦Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931 թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների միջազգային կոնգրեսի ժամանակ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Ֆեյսբուքի էջում ֆոտոթակարդներից նկարահանված տեսաձայնագրություններ են հրապարակվել արգելոցում բնակվող վայրի կենդանիների մասին՝ կից գրառմամբ.

«Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է:

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931 թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների միջազգային կոնգրեսի ժամանակ:

Բոլոր կենդանի օրգանիզմները՝ խոշոր գիշատիչ կաթնասուններից մինչև միկրոօրգանիզմներ, որոշակի ազդեցություն ունեն էկոհամակարգի վրա։ Ուստի անհրաժեշտ է պահպանել դրանց։

Մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար կենդանական աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա վարքի նորմ, իսկ այդ հարստության պահպանումը՝ գիտակցված անհրաժեշտություն, ինչը ամուր նախադրյալներ կստեղծի ապագա սերունդներին անխաթար բնաշխարհ փոխանցելու համար»,- գրված է գրառման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print