Մեքենաներ են բախվել. տուժածների վիճակը ծանր է

Պարզվել է, որ բախվել են VAZ-2107 (վարորդ՝ Ե. Մ., ծնված 1972 թ․), Ford (վարորդ՝ Ս. Շ., ծնված 1965 թ․) և VAZ-21015 (վարորդ՝ Բ. Մ., ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 07:35-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Կյանք-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են VAZ-2107 (վարորդ՝ Ե. Մ., ծնված 1972 թ․), Ford (վարորդ՝ Ս. Շ., ծնված 1965 թ․) և VAZ-21015 (վարորդ՝ Բ. Մ., ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և VAZ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ. Մ.-ն (ծնված 2001 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են VAZ-2107 մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print