Մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը

Տրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը։ Այս մասին գրել  է ՀՀ վարչապետի մամուլի  քարտուղար Նազելի Բաղդասարյանը և կից լուսանկարներ հրապարակել:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print