Իրանը կհարվածի Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, եթե վերջինս հարձակվի Իսլամական Հանրապետության վրա: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության փորձնակների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերի հրամանատարի տեղակալ, ծովակալ Ալի Ֆադավին, փոխանցում է Mehr գործակալությունը:
«Եթե օկուպանտները սխալ թույլ տան, մենք հարված կհասցնենք նրանց բոլոր էներգիայի աղբյուրներին, կայարաններին, բոլոր նավթավերամշակման գործարաններին և գազի հանքավայրերին», — ասաց նա:
Ֆադավին նշել է, որ Իսրայելը փոքր երկիր է՝ ընդամենը երեք խոշոր էլեկտրակայաններով եւ մի քանի նավթավերամշակման գործարաններով, ուստի դրանց հարված կարող է հասցվել միաժամանակ:
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Թեհրանը հարձակումը որակել է որպես պատասխան լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Նասրալլահ Հասանի և ԻՀՊԿ գեներալ-մայոր Աբբաս Նիլֆորուշանի մահվան՝ սեպտեմբերի 27-ին Բեյրութի արվարձանին ՑԱԽԱԼ-ի հարվածի ժամանակ:
ԻՀՊԿ-ից հայտնել են, որ հարձակման թիրախը եղել է բացառապես ռազմական ենթակառուցվածքը: Նախնական տվյալներով՝ արձակվել է մոտ 200 հրթիռ։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ոչնչացվել են տասնյակ F-35 կործանիչներ: Իսրայելն այդ տեղեկությունը չի մեկնաբանել։