«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի արտադրական տարածքում հնագիտական եզակի նմուշներ են հայտանաբերվել: Կոմբինատի աշխատակիցների հետևողականության շնորհիվ 13-14 դդ-ի կավե կահկարասին չի վնասվել: Ավելին` ձեռնարկության ու Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ տարիների սերտ համագործակցության շնորհիվ հնագետները պոչամբարի հարակից տարածքում ուսումնասիրություններ են կատարել, ապա մի շարք արժեքավոր նմուշներ հանձնել Կապանի երկրագիտական թանգարանին:
