Ստեղծվել է աշխարհի ամենափոքր Ռուբիկի խորանարդը

Մանրագույն մոդելը գերազանցել է 2016 թվականին գլուխկոտրուկների բրիտանացի դիզայներ Թոնի Ֆիշերի սահմանած ռեկորդը։

Ճապոնական MegaHouse խաղալիքներ արտադրող ընկերությունը ներկայացրել է Ռուբիկի խորանարդի մանրագույն տարբերակը՝ այնքան փոքր, որ այն հավաքելու համար կարող է ունելի անհրաժեշտ լինել, հայտնում է CNN-ը։

Խորանարդի ալյումինից պատրաստված յուրաքանչյուր երես ունի մոտ հինգ միլիմետր տրամագիծ: Հինգշաբթի այն հասանելի դարձավ արտադրողի կայքում նախնական պատվերի համար, իսկ առաքումները սպասվում են հաջորդ տարվա ապրիլին:

Մանրագույն մոդելը գերազանցել է 2016 թվականին գլուխկոտրուկների բրիտանացի դիզայներ Թոնի Ֆիշերի սահմանած ռեկորդը, երբ նա հիացրեց երկրպագուներին իր 5,6 մմ-անոց տարբերակով։ Սակայն, դատելով գնից, սա, ամենայն հավանականությամբ, հավաքածուի, այլ ոչ թե խաղացողների զբաղմունքի առարկա է:

Դրանք վաճառվում են 777777 իենով (5320 դոլար) և յուրաքանչյուրի հետ տրվում է ցուցանակ, որի վրա գրված է «Աշխարհի ամենափոքր Ռուբիկի խորանարդը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print