Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները

Գիտնականներ Վիկտոր Ամբրոզը և Գարի Ռուվկունն արժանացել են ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ միկրոՌՆԹ-ի հայտնաբերման և հետտրանսկրիպցիոն գեների կարգավորման մեջ դրա դերի համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ստոկհոլմում (Շվեդիա) Կարոլինսկայի ինստիտուտի Նոբելյան ասամբլեայի կողմից հայտարարված հաղթողները կկիսեն 11 միլիոն շվեդական կրոն (մոտ 1 մլն դոլար) մրցանակը:

Այս տարվա մրցանակը 115-րդ Նոբելյան մրցանակն է, որը շնորհվում է ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում 1901 թվականից ի վեր: 

Երեքշաբթի կհայտարարվի 2024 թվականի ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրը, իսկ չորեքշաբթի՝ քիմիայի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print