Մեկ շաբաթում գրանցվել է 155 արտակարգ դեպք․ զոհվել է 4 մարդ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 466 դեպք, որից 155-ը՝ արտակարգ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, փլուզման, զինամթերքի հայտնաբերման, վայրի կենդանիների հարձակման, կեղծ ահազանգի, որոնողափրկարարական` 2-ական, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, քարաթափման, երկրաշարժի, պայթուցիկ սարքերի տեղադրման, դժբախտ պատահարի՝ 1-ական, թունավորման՝ 7, օձի նկատման՝ 24, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 67, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 192, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 24, հրդեհի կեղծ կանչի՝ 14, 38 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 118, զոհվել՝ 4 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print