Տեսչական մարմինը «Դոմուսի» Իսակովի հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։ Այս մասին «Լուրեր»-ին տեղեկացրել է տեսչական մարմինը:

Տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատված 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված է այս տարվա 4-րդ եռամսյակում իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ ներառված են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ «Դոմուս» կահույքի ցանցի տարբեր հասցեներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ ժամը 12:57-ին, ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print