Պուտինը կհանդիպի Փաշինյանի ու Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք, որ վաղը տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին կմասնակցի նաև Ալիևը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print