Մամիկոն Ղարիբյանը՝ բրոնզե մեդալակիր․ շախմատի Եվրոպայի առաջնություն

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության մինչև 18 տարեկան մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը արժանացավ բրոնզե մեդալի։

Հայ շախմատիստը վերջին տուրում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Խազար Բաբազադայի հետ և 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր։

Հավելենք, որ մրցաշարում հաղթել է հայազգի Ռուդիկ Մակարյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։ Նա 9 հնարավոր միավորից վաստակել է 7,5–ը։ Երկրորդ տեղում ռուս շախմատիստ Վոլոդար Մուրզինն է՝ 7 միավորով։

Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նվաճել է շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը, ով 9 հնարավոր միավորից վաստակել է 8,5 միավոր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print