Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այց է կատարելու Թուրքմենստան։
Աշխաբադում նա մասնակցելու է «Քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով միջազգային ֆորումին։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը միջոցառման շրջանակներում երկկողմ հանդիպումներ է նաև ունենալու։
«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս հանդիպումը մեծ նշանակություն ունի ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ, իհարկե, Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրացումը քննարկելու տեսանկյունից»,- ասել է Ուշակովը։