Հոդվածում ասվում է, որ հարվածը կարող է հասցվել հետախուզական և հրամանատարական կենտրոնների ուղղությամբ:
Իսրայելը, հավանաբար, չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, փոխարենը կկենտրոնանա ռազմական օբյեկտների վրա․ գրում է New York Times-ը՝ վկայակոչելով նախկին և ներկա բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաներին:
Հոդվածում ասվում է, որ հարվածը կարող է հասցվել հետախուզական և հրամանատարական կենտրոնների ուղղությամբ: Միջուկային օբյեկտները, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն թիրախում, եթե Իրանը գնա հակամարտության հետագա էսկալացիայի։
Ավելի վաղ Թեհրանը Վաշինգտոնին ուղերձ էր փոխանցել մեծ պատերազմ սկսելու ցանկության մասին և նշել, որ իր կողմից միակողմանի զսպվածություն չի լինի: