Ադրբեջանցի պատգամավորները դիմել են Բայրամովին՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը խզելու և USAID-ի նախագծերը կասեցնելու խնդրանքով․ հայտնել է Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան․
«Ադրբեջանը վարում է անկախ ներքին և արտաքին քաղաքականություն, իր ուժերով ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հիշեցնեմ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ ոչ ոք չի կարող մեզ ոչինչ թելադրել և միջամտել մեր ներքին գործերին»,-ասել է Գաաֆարովան։