2025թ․-ին էլեկտրոմոբիլների համար ևս սահմանված է 0% ներմուծման մաքսատուրք

2025թ․-ի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025թ․-ից սկսած:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025թ․-ի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար:

2025թ․-ի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025թ․-ից սկսած:

2024թ․-ի համար մաքսային արտոնությամբ՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print