Ֆիզիկայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին: Նրանք պարգևատրվել են արհեստական նեյրոնային ցանցերի միջոցով մեքենայական ուսուցման ոլորտում իրենց հայտնագործությունների և գյուտերի համար։
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին երեքշաբթի Ստոկհոլմում հայտնել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Նախօրեին հայտնի էին դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները: Գիտնականներ Վիկտոր Ամբրոզը և Գարի Ռուվկունն արժանացել են ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ միկրոՌՆԹ-ի հայտնաբերման և հետտրանսկրիպցիոն գեների կարգավորման մեջ դրա դերի համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը: