Մոսկվայի և Երևանի կապերը դինամիկ կերպով զարգանում են․ Պուտին

Մոսկվայի և Երևանի կապերը դինամիկ կերպով զարգանում են․ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի արդյունքներով առևտրաշրջանառությունը կարող է հասնել 14-16 մլրդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ կլինի։

Պուտինը նշել է, որ պլանավորում է երկկողմ բանակցություններ վարել Փաշինյանի հետ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում» «Դա կարող է լինել և՛ օգտակար, և՛ հետաքրքիր։ Այնտեղ երկկողմ ձևաչափով կհանդիպենք և կշփվենք բազմաթիվ գործընկերների հետ»։
 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print