Կապանի համայնքապետարանը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում Կապանի համայնքապետարանը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից։

«Ծրագրով նախատեսված է Կապան համայնքում հիմնել կամ զարգացնել ժամանակակից և նորարարական լուծումներով գյուղացիական տնտեսություններ։

Մրցույթին կարող են մասնակցել Կապան համայնքի բնակիչները՝ ակնկալելով մինչև 4 500 000 ՀՀ դրամ դրամաշնորհ /ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազում է 9 000 000 ՀՀ դրամ/։

Հայտադիմումի ձևը կարող եք ձեռք բերել համայնքապետարանից կամ գտնել www.kapan.am պաշտոնական կայքէջի հայտարարությունների բաժնում՝ https://kapan.am/Pages/Misc/Announces/List.aspx:

Հայտերը կարող եք ներկայացնել համայնքապետարան մինչև 2024 թվականի հոկտեմբերի 21-ը։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանի / հեռ․ +374 98 22 00 14/ կամ տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի մասնագետ Աննա Սարգսյանի / հեռ․ +374 93 187 111 / հետ։

Հայտերը կարող եք ներկայացնել ինչպես թղթային /Կապանի համայնքապետարան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 12 սենյակ/, այնպես էլ ուղարկել kapanmayor@gmail.com էլ․ հասցեին»,-ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print