Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին 25 միլիարդ 830 միլիոն դրամ եկամտային հարկ է պետբյուջեից վերադարձվել հիփոթեքային վարկի ծրագրից օգտվող քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակած ցուցանիշներից ։
Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 62.6% է։ Նորակառույց շենքերից հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերած վարկառուներին պետությունը տոկոսավճարների համամասնությամբ վերադարձնում է վերջիններիս վճարած եկամտային հարկը։