Բեռնատարներ են բախվել․ կան վիրավորներ

Բախման հետևանքով բեռնատարներից մեկը, որը «ԿամԱԶ» է, ու բարձված է եղել տարբեր տեսակի երկաթե իրերով, կողաշրջվել է և ամբողջությամբ հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու հատվածում:  

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են 2 բեռնատար մակնիշի ավտոմեքենաներ:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով բեռնատարներից մեկը, որը «ԿամԱԶ» է, ու բարձված է եղել տարբեր տեսակի երկաթե իրերով, կողաշրջվել է և ամբողջությամբ հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու հատվածում:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գուարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print