Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:
ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ 7 տուժածից մեկն անչափահաս է: Բժիշկները տուժածների առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր:
Հիշեցնենք՝ Երևան-Սևան ճանապարհին GAZel-ը կողաշրջվել է. կան տուժածներ և 2 զոհ: