ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է երկօրյա դասընթաց «Այգեգործության ուսուցման» թեմայով։
Դասընթացին կարող են մասնակցել Գորիս, Կապան, Տեղ և Տաթև համայնքների բնակիչները։ Դասընթացին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք ունեն այգի կամ պատրաստվում են զբաղվել այգեգործությամբ։
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
- այգիների պլանավորում և տնկում,
- մշակման առանձնահատկություններ,
- էտի կազմակերպում,
- ոռոգում,
- հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար,
- եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում միջոցառումների իրականացում,
- բերքահավաք։
Դասընթացները նախատեսվում է կազմակերպել Կապանում և Գորիսում։
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս․թ․ հոկտեմբերի 18-ը առցանց լրացնել հայտը։