Հոկտեմբերի 12-ին կայանալիք Ագարակ քաղաքի 75-ամյակի առթիվ միջոցառումների շարքը ու համերգային ծրագիրը հետաձգվում է, հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։
«Զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի կորստի վիշտը կիսելով հարազատների հետ՝ հայտնում ենք, որ հոկտեմբերի 12-ին կայանալիք Ագարակ քաղաքի 75-ամյակի առթիվ միջոցառումների շարքը ու համերգային ծրագիրը հետաձգվում է, և կկայանա նոյեմբերի 2-ին։
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։