ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի հայտարարությանը՝ցմասնավորապես նշելով․
«Զինվորական համազգեստով և զինվորական լսարանի համար ելույթ ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և այլ հայկական քաղաքներ գտնվում են իրենց տեսադաշտում, և հայերը պետք է հասկանան, թե դա ինչ է նշանակում։ Սա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու աղաղակող գործողություն է»,– գրել է ՀՀ վարչապետը։
Dressed in mil uniform & in military audience #AZ pres Aliyev in his threatening & aggressive speech of Nov 8 announced that Sisian, Goris, Kapan & other #ARM towns are in field of their view & ARM understands what it means. It is blatant act of terrorizing civil population.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) November 14, 2022