Էլեկտրական շչակներ են գործարկվելու

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: 

ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։   

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print