Ամառային սեզոնի ընթացքում ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023 թվականին

Ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից․ տեղեկացնում են ՀԿԵ-ից։ Մասնավորապես, միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղևոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթևեկությամբ փոխադրվել է 190400 ուղևոր: Երևան-Շորժա-Երևան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղևոր: Ընթացիկ տարում ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել է Հայաստանի հյուսիսում գարնանային վարարումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման հետևանքով: Դա առաջացրել է հունիսին միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազում։



Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print