Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Կառավարությունից միանվագ 10 միլիոն դրամ կստանա

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աննախադեպ չեմպիոնության համար, կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:

«Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես: Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ և ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ: 500 հազարից մինչև 1 միլիոն՝ 70 մարզիկ: 2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար: Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության և մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգևած մեր մարզիկներին: Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»,- գրել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print