Սյունիքում հարազատ եղբայրների են ծեծել

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեղրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Ն․-ն, ով ըստ բժիշկների «պոլիտրավմա» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և 36-ամյա Վահրամ Ն․-ն, ով հիվանդանոց է ընդունվել «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամաբ, առողջական վիճակը՝ միջին ծանրության։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հարազատ եղբայրներ են, իսկ դեպքի վայրում էլ պարեկները հայտնաբերել են բեռնատար ավտոմեքենաները և տարածքը սահմանազատել են՝ մինչև ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print