Ավտոմեքենան գլորվել է ձորակը և այրվել

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 03:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի ձորում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քարաբերդ գյուղի սկզբնամասում «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 40 մ գլորվել ձորակը և բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է 03։43-ին, մարվել՝ 03։56-ին։ Ավտոմեքենան այրվել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print