Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կամ գոնե հստակեցման, թե ինչպես է այն լուծվելու, հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ այս մասին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում:
Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմն աշխատել է Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների և դրանց ընդլայնված տարբերակի վրա, որի հիման վրա երկու երկրների արտգործնախարարները նոյեմբերի 7-ին հանդիպել են Վաշինգտոնում: Այժմ այդ տեքստը, ըստ Գրիգորյանի, ունի շրջանակային համաձայնագրի տեսք, որը կարող է համապարփակ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները:
ԱԽ քարտուղարը կարծում է, որ գնալով ավելի են հստակեցվում խաղաղության գործընթացի շրջանակները: