Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, հայտնել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիաննա Ազիզյանը։ Բաղրամյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի ապրիլից։
Պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2019-ի հունիսին։
Պաշտոնյաների հրաժարականները, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, պայմանավորված են էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, ոլորտի պատասխանատուների նկատմամբ իշխանությունների դժգոհությամբ։