Արժեքավոր տեղեկություններ են տրամադրվել։
ԱՄՆ պետդեպի պատվիրակությունը այցելել է Գեղարքունիքի Մարտունի քաղաքում գտնվող ԵՄ դիտորդներին։
«Ուրախ ենք հյուրընկալել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և պետդեպի պատվիրակությանը Մարտունիում: ԵՄ դիտորդները արժեքավոր տեղեկություններ են տրամադրել վերջին իրադարձությունների և մեր ընթացիկ դաշտային աշխատանքների վերաբերյալ»,- ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ։