Bank of America-ի, BlackRock-ի, Standard Chartered-ի և Deutsche Bank-ի ղեկավարները հավանաբար բաց կթողնեն Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը: Financial Times-ը նշում է, որ դրա պատճառը համաժողովից բիզնեսի ակնկալիքների նվազումն է:
Նշվում է, որ ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները չեն ցանկանում մասնակցել COP29-ին, քանի որ այն տեղի է ունենալու ԱՄՆ նախագահի ընտրությունից ընդամենը հինգ օր անց, և այդ ընթացքում համաշխարհային տնտեսությունը անորոշության մեջ կլինի: Մասնավորապես, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վերընտրվելու դեպքում ԱՄՆ-ը դուրս կգա Փարիզի համաձայնագրից:
Նշվում է նաև, որ COP29-ի կազմակերպիչները վերջերս հայտարարել են՝ ակնկալում են, որ մասնակիցների ընդհանուր թիվը կլինի մոտ 50.000: