ԵԱՀԿ-ն ճգնաժամի մեջ է, կազմակերպությունը հեռացել է իր սկզբնական խնդիրներից․ ՌԴ ԱԳՆ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ճգնաժամի մեջ է, քանի որ հեռացել է իր նախնական խնդիրներից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Իգոր Կապիրինը․

«Եվրոպայում չկա համագործակցություն, չկա անվտանգություն և չկա հնարավորություն քննարկելու անգամ դրանց բացակայությունը», – ընդգծել է նա: 

Կապիրինի խոսքով՝ նախկին գործընկերները չեն ցանկանում երկխոսել, թեև ԵԱՀԿ-ն նման հնարավորություն է ընձեռում: Որպես օրինակ նա բերել է Պրահայի տնտեսական-բնապահպանական համաժողովը, որտեղ Ռուսաստանի ներկայացուցիչներին չի տրամադրվել մուտքի արտոնագիր։

ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատարը նշել է, որ կազմակերպության ձևաչափն օգտակար է գործընկերների հետ փոխգործակցության համար: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՀԿ-ից՝ չնայած ճնշումներին: Դա պայմանավորված է նրանով, որ Մոսկվային անհրաժեշտ է երկխոսության հարթակ, այդ թվում՝ ռազմավարական գործընկերների դիրքորոշումները լսելու և հաշվի առնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print