Խնձորեսկի ճոճվող կամուրջ հասնելիս չկա մեկը, ով չթեքվի աջ. ճանապարհի հենց այս կողմում է գտնվում Գագիկ Բեգլարյանի տունը, որը կարծես թանգարան է բաց երկնքի տակ: Հին մեքենաներից սկսած, մինչև ինքնաշեն վերելակ, օղի թորելու համակարգ, արևային էներգիայով աշխատող թեյնիկ ու սրճեփ. ինժեներ տանտիրոջ հնարամտությունը հիացնում է զբոսաշրջիկներին, ովքեր նաև գիշերում են հյուրատնային հատվածում :
