Հայկական կողմը «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու հարցը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի ներկայացուցիչներին՝ Արևելյան Եվրոպայում կորպորատիվ հարցերով տնօրեն Սերգեյ Սոկոլովին և Կենտրոնական Ասիայի, Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների հետ կապերի ղեկավար Բուրժուև Ազամատին:

Մանթաշյանն անդրադարձել է «ՏիկՏոկ»-ի հետ համագործակցությունը զարգացնելու, հանրության վրա ազդեցության ու հետևանքների,  դրանց կանխարգելման շուրջ լուծումներ գտնելու, անվտանգության նորմեր գործադրելու հետ կապված հարցերին, թվային գրագիտությանը և այլն: Նախարարի առաջին տեղակալը կիսվել է նաև իր մտահոգություններով՝ պայմանավորված ԱԲ միջոցով պատկերների ստեղծմամբ, ապատեղեկատվության տարածման խնդիրներին և ԱԲ կիրառման բովանդակության մակագրման և նշագրման կարևորության մասին։

Սերգեյ Սոկոլովը  ներկայացրել է վերջին տարիներին գործադրված ջանքերը և խնդիրների կանխարգելման նպատակով ընկերության կողմից տարվող աշխատանքները, նոր գործառույթների ներգրավման գործընթացները և տարբեր ոլորտներին առնչվող ռիսկերը նվազեցնելու  ուղղությամբ հայաստանյան «ՏիկՏոկ»-ում տարվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նշյալ խնդիրների շուրջ հետագա քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print