Ադրբեջանը ցանկանում է օգտագործել Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքը, բայց միևնույն ժամանակ Հայաստանը թողնել շրջափակման մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին։ 

«Ադրբեջանը մտահոգված է, որ Հայաստանը կարող է տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ ստանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծից։ Ադրբեջանի կարծիքով, այդ եկամուտները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակության բարձրացման համար, ինչը, ըստ Բաքվի, կարող է ուղղվել Ադրբեջանի դեմ։ Սակայն այդ մտավախությունները կարող են փարատվել, քանի որ Հայաստանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ադրբեջանի նկատմամբ հավակնություններ չունի»,- ասել է Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի հայտարարությունները շրջափակման վերացման մասին բերում են մի սցենարի, ըստ որի՝ Ադրբեջանը ցանկանում է օգտագործել Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքը, բայց միևնույն ժամանակ Հայաստանը թողնել շրջափակման մեջ, ինչը Հայաստանի համար անընդունելի է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print