Իրանը ենթադրաբար «ակտիվորեն ծրագրում է» մահափորձ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով հետախուզական տվյալներին ծանոթ աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ հետախուզական հանրությունը կարծում է, որ վերջին ամիսներին Թրամփի և նրա վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ Իրանի սպառնալիքը «զգալիորեն աճել է»։
«Հետախուզական հանրությունը կարծում է, որ Իրանը շարունակում է ակտիվորեն ծրագրել գործողություններ ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Թրամփի դեմ՝ որպես վրեժ լուծելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար», – մեջբերում է հրատարակությունը: