Բարեկարգվել են Տաթև համայնքի բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ բարեկարգվեցին Տաթև համայնքի բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհները, հայտնում են Տաթևի համայնքապետարանից:

Տաթև համայնքի Շինուհայր, Խոտ, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ բնակավայրերում իրականացվել են դաշտամիջյան ճանապարհների վերականգնման և բարեկարգման աշխատանքներ։

Այս ժամանակատար և ծախսաշատ աշխատանքներն իրականացվել են Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Տրամադրված տեխնիկայի և շարժիչների վառելանյութի միջոցով հնարավոր եղավ կարճ ժամանակաընթացքում լուծել բնակչության համար կարևոր այս հարցը։

Տաթևի համայնքապետարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում Սյունիքի մարզպետի աշխատակազմին՝ մշտապես համայնքին օգնելու, համայնքի խնդիրներին լուծումներ տալու և առաջացած յուրաքանչյուր օրահարց թղթին չթողնելու համար։

Աշխատանքները շարունակվում են համայնքի Հարժիս և Քաշունի բնակավայրերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print