Գևորգ Փարսյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

Հոկտեմբերի 10-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաք, հայտնում են Կապանի համայնքապետարանից։

Պատվիրակության առաջին հանդիպումը տեղի է ունեցել հայ համայնքի հետ, որտեղ ներկա էր նաև Սենտ էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն:

Սենտ Էտիեն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը պատվիրակության անդամներն այցելել են Հայկական հրապարակ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև քաղաքապետարանում ներկա են գտնվել «Միսաք Մանուշյան խմբի հարցաքննությանը երկու ֆրանսիացի ոստիկանների կողմից» թատերական ընթերցմանը: Համայնքի ղեկավարի գլխավորությամբ պատվիրակությունը այց է կատարել նաև Սենտ Էտիենի համալսարանական հիվանդանոցային կենտրոն և քաղաքային կինո ու թվային մեդիա գրադարան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print