Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել ք. Գյումրի: Շիրակի մարզի համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվել են Ռուսաստանի մարզերի հետ բազմաբնույթ կապերի խորացման հնարավորությունները:
Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Ռուսաստանի դեսպանը այցելել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռուսական զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Լենինականի ջոկատի տեղակայումը, ինչպես նաև մասնակցել է «Կրթությունը Ռուսաստանում. Գյումրի 2024» ռուսական բուհերի ցուցահանդեսի բացմանը Գյումրիում:
Միջոցառմանը իր ելույթում նա նշեց ռուսաստանյան բարձրագույն կրթության հասանելիության կարևորությունը Հանրապետության երիտասարդության համար և Ռուսաստանի բուհերի շրջանավարտների ծանրակշիռ ներդրումը բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման գործում:
Ցուցահանդեսի շրջանակներում, որը կազմակերպել էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը՝ Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության, Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, բարձրագույն կրթության առաջատար ռուսական բուհերը ներկայացրել են Շիրակի մարզի դպրոցականներին իրենց կրթական կարողություններն ունախաձեռնությունները:
Ապագա դիմորդները կարողացան մանրամասնորեն ծանոթանալ օտարերկրյա ուսանողների համար Ռոսսոտրուդնիչեստվոյի՝ Կրթությունը Ռուսաստանում անվճար ուսուցման ծրագիրին։