26-ամյա աղջիկը բենզինով լցված տարայով սուպերմարկետում պառնացել է այրել և խանութը, և այնտեղ աշխատող իր նախկին ընկերոջը

Հաջողվել է օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել ու վնասազերծել Սոնա Ե․-ին և, ում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա 40/1 հասցեում գործող «88» սուպերմարկետում մի աղջիկ սպառնում է խանութը հրկիզել։

Տեղում պարզվել է, որ նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 28-ամյա Հերբերտ Դ․-ի նախկին ընկերուհին, Երևանի բնակիչ 26-ամյա Սոնա Ե․-ն իր ձեռքին եղած բենզինով լցված տարայով մտել է սուպերմարկետ, տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, նաև խաթարել խանութի բնականոն աշխատանքը՝ սպառնալով այրել Հերբերտ Դ․-ին և խանութը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողներին հաջողվել է օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել ու վնասազերծել Սոնա Ե․-ին և, ում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:

 Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Սոնա Ե․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print