Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները շարունակում եմ դժգոհել, որ Հայաստանում օր օրի նկատվող արտարժույթի արժեզրկումը, մասնավորապես՝ դոլարի արժեզրկումը, բացասական հետևանքներ է ունենում ոլորտը ներկայացնող ընկերությունների վրա:
Օրեր առաջ ոլորտի ներկայացուցիչները հանրային քննարկում էին անցկացնում, որտեղ իրենց հարցերի լուծման կամ ստեղծված իրավիճակը մեղմելու համար մի քանի տարբերակներ էին առաջարկում: Ծրագրավորողների կողմից ամենից հաճախ հնչող հարցը հետևյալն էր, թե պետությունն իրավիճակը մեղմելու համար ի՞նչ է անում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պետությունն, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, օրինագծի նախնական տարբերակ է շրջանառել, որտեղ առաջարկում է ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցներին աջակցել՝ նրանց վերադարձնելով աշխատավարձի եկամտահարկի 50 տոկոսը:
Ըստ շրջանառվող փաթեթի՝ օջանդակությունը նախատեսվում է տրամադրվում է 2022-ի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում