Կդադարեցվի Սյունիքի մի քանի բնակավայրերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից զգուշացնում են՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Նույն օրը՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության, Ինտերնացիոնալ, Պիոներական և Էլարի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print