Բացահայտել է հանցագործության 197 դեպք:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 11-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, թմրանյութի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, խուլիգանության՝ 7, ինքնավնասման՝ 5, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, կաշառակերության ու թմրամիջոցների մաքսանենգության՝ 3-ական, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ինքնիրավչության՝ 2-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, սառը զենք կրելու, փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սպանության փորձի, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, դյուրավառ նյութերի պահպանման, կանոնները կամ պահանջները խախտելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու դրամանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար․ 57 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դիտումների քանակ8
- Երեք օրում բացահայտվել է հանցագործության 197 դեպք. ՆԳՆ11:3114 Հոկ, 2024
- Իրանի ԱԳ նախարարն այցելել է Իրաք11:2014 Հոկ, 2024
- Ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է. երիտասարդները ձերբակալվել են