Էլեկտրամոբիլների՝ առանց մաքսատուրքի ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ

2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 14-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ։

Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ Կառավարության 10.10.2024 թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 12-ի կեսօրը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց է թողնվել ևս 283 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ։

2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print