Արմեն Խաչատրյանը ընդունել է Արդարադատության նախարարի թեկնածուի առաջարկը

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։

«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա:

Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»:

Նշենք, որ Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները, վերջինս կայքի հետ զրույցում նշեց՝ չի մեկնաբանում տեղեկությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print