Հոկտեմբերի 12 և13-ին Քաջարանում անցկացվեցին հայ–հնդկական մշակութային օրեր։ Դրանք հագեցած էին միջմշակութային տարաբնույթ միջոցառումներով: Այցելուները ծանոթացան Հայաստանի ու Հնդկաստանի ազգային պարերին, ճաշակեցին երկու երկրների ավանդական ուտեստները։ Միջոցառումներին աջակցել են ԶՊՄԿ–ն և ՀՀ–ում Հնդկաստանի հանրապետության դեսպանությունը։
