ՀՀ ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահի՝ Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:

«Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։

Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print