ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 14-ի հրամանագրերով ՀՀ մարզերից մի շարք դատավորներ տեղափոխվել և նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման ՕՀԱՆՅԱՆԸ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ ՋԱԼԱԼՅԱՆԸ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ ՊԱՊՈՅԱՆԸ նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻԸ նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կիմա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ ՋԱՎԱԽՅԱՆԸ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: